ԳԳոհար Սարգսյան

ԲԸՏՄ-ն հուլիսին արձանագրել է իրավախախտման 134 դեպք

ԲԸՏՄ-ն հուլիսին արձանագրել է իրավախախտման 134 դեպք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի հուլիս ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 134 դեպք:

 

Մասնավորապես՝
 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 55 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 34 հաշվարկ՝ 20,496,998 ՀՀ դրամի չափով։
 
Հարուցվել է 20 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 16 որոշում, նշանակվել 1,460,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացված 6 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 5 հաշվարկ՝ 2,289,620 ՀՀ դրամի չափով։
 
Հարուցվել է 4 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել՝ 530,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Ստացված 47 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 9,039,624 ՀՀ դրամի չափով։
 
Հարուցվել է 103 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 4,050,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 8 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ
Ստացված 6 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 1,784,778 ՀՀ դրամի չափով։
 
Հարուցվել է 24 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 150,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ։
 
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հայտնաբերվել է ավազանման զանգվածի և բազալտի ու տուֆի ապօրինի արդյունահանման 1-ական դեպքեր։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։ Հարուցվել է 13 վարչական վարույթ, 1 դեպքով կայացվել է տույժ նշանակելու մասին որոշում և նշանակվել 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետական փորձաքննություններ
Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 10 հաշվարկ՝ 33․868․803 ՀՀ դրամի չափով։
 
Կայացվել է տույժ նշանակելու մասին 32 որոշում և նշանակվել 4,590,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Տրվել է պարտադիր կատարման 8 հանձնարարական՝
1 մթնոլորտային օդի պահպանության,
4 վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,
2 ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,
1 ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։

 

Դիտարկում
Իրականացվել է ջրերի պահպանության ոլորտի տնտեսվարող սուբյեկտի 3 դիտարկում։

 

Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 2 սուբյեկտի գործողություն։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 986․500 ՀՀ դրամ)։
 
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 7․737․638 ՀՀ դրամ գումար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում