ԼԼիլիթ Ասատրյան

Մեր նպատակը եղել է ոչ թե բերել պահեստավորել, այլ բերել արտադրել, դա է թույլ տալիս ունենալ գոնե նվազագույն սնունդ. ԼՂ նախագահ

Մեր նպատակը եղել է ոչ թե բերել պահեստավորել, այլ բերել արտադրել, դա է թույլ տալիս ունենալ գոնե նվազագույն սնունդ. ԼՂ նախագահ

ԼՂ իշխանությունը, անսալով ժողովրդի տեսակետին, կարծիքին, հայտարարել է, որ առաջնորդելու է պայքարը: Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույցում:

«Դա մենք չենք պլանավորում, ժողովուրդն է կարևորում, մենք պարտավոր ենք հարգել ժողովրդի պայքարելու ցանկությունը, շարունակում ենք պայքարը»,- ասել է նա:

Հարությունյանը նաև անդրադարձել է մեղադրանքներին, թե կարող էին ավելի շատ պատրաստված լինել` ներկայիս հումանիտար իրավիճակին դիմակայելու համար:

«Այո, կարող էինք, բայց մի քանի թվեր բերեմ. այսօր մենք ստանում ենք միայն կարտոֆիլի գծով 5-6 հազար տոննա բերք, ցորենի գծով` այնքան, որ թույլ է տալու դեռ ունենալ ալյուր, բանջարաբոստանային հազարավոր տոննա ապրանքներ. կառավարության նպատակը եղել է ոչ թե բերել պահեստավորել, այլ բերել արտադրել, դա է թույլ տալիս ունենալ գոնե նվազագույն սնունդ»,- արձագանքել է նա:

Հարությունյանի խոսքով` հենց կառավարության գործունեության արդյունքում ունեն հնարավորություն` դեռ պայքարելու, սովի չմատնվելու, ունենալու նվազագույն սնունդ, որը թույլ է տալիս մարդկանց շարունակելու ապրել, գոյատևել և պայքարելո ուստի այս առումով իրենց ուղղված մեղադրանքները, ըստ ԼՂ նախագահի, անհիմն են:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում