ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են հացահատիկի գործարքի վերականգնմանն ուղղված քայլերը

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են հացահատիկի գործարքի վերականգնմանն ուղղված քայլերը

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Դմիտրո Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հացահատիկի գործարքի վերականգնմանն ուղղված քայլերը՝ հայտնել է ТАСС գործակալությունը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 17-ին հայտարարել է հացահատիկի գործարքին Մոսկվայի մասնակցության դադարեցման մասին: Ռուսական կողմը հայտնել է, որ քանի դեռ Ռուսաստանի պայմանները չեն կատարվել, հացահատիկի գործարքը չի վերականգնվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում