ՎՎարդուհի Հարությունյան

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցությունները

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցությունները

Օգոստոսի 5-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկել են մոտ 40 երկրների ազգային անվտանգության խորհրդականների և քաղաքական խորհրդականների երկօրյա բանակցությունները Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով:

Այս երկրների շարքում են Ուկրաինան, նրա արևմտյան դաշնակիցները և այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ինդոնեզիան:

Խորհրդակցությունների նպատակն է միավորել Ուկրաինայում խաղաղության տարբեր ծրագրերը, այդ թվում՝ Չինաստանից, Աֆրիկայից և Բրազիլիայից, Ուկրաինայի ներկայացրած տասը կետից բաղկացած ծրագրի հետ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը Ջիդդայում բարդ, բայց կառուցողական խորհրդակցություններ է ակնկալում: Նա հույս է հայտնել, որ հանդիպման մասնակիցները կկարողանան պայմանավորվել պատերազմի կարգավորման հիմնական սկզբունքների հարցում։

Ռուսաստանը խորհրդակցություններին չի մասնակցում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլում կհետևեն Ջիդդայում ընթացող բանակցություններին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ Սաուդյան Արաբիայում ընթացող խորհրդակցությունները Մոսկվայում դիտարկում են որպես հակառուսական կոալիցիա ստեղծելու փորձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում