ՄՄարիամ Մխիթարյան

Կարևոր են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Կարևոր են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով իր մտահոգությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Խորապես անհանգստացած եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Կարևոր են միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը: ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- գրված է Կոլոմինայի թվիթերյան միկրոբլոգում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում