ԼԼիլիթ Ասատրյան

Էթնիկ զտումների կամ ցեղասպանության կանխումը սարսափելի դեպքերից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ. Թաներ Աքչամ

Էթնիկ զտումների կամ ցեղասպանության կանխումը սարսափելի դեպքերից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ. Թաներ Աքչամ

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Տխուր է այն, որ համաշխարհային հանրությունը` ՌԴ գլխավորությամբ, լռում է այդ իրադարձությունների մասին և բավարարվում է միայն հետևելով: Իմ հույսն այն է, որ միջազգային հանրությունը կարթնանա խոր քնից և, ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, միջնորդ կդառնա մի որոշման, որը կերաշխավորի ԼՂ հայերի հիմնական իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանության և անարդարության կանխման գործընթացն անձրևանոց չէ, որը բացվում է այն բանից հետո, երբ ամեն ինչ ավարտված է: Էթնիկ զտումների կամ ցեղասպանության կանխումը սարսափելի դեպքերից հետո կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ: Եթե կա ցանկություն` կանխելու խոշոր ողբերգությունները, դրա համար առավել ակտիվ միջամտություն է պետք:

Հուսով եմ, որ անհրաժեշտ միջազգային ճնշման և երկկողմ հանդիպումների արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի: Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի բնակիչների հետ է, որ կանգնած են լուրջ վտանգի առաջ»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում