ՎՎարդուհի Հարությունյան

Բոնոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բոնոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր Բաքվում ընդունելով Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու Բաքվի վճռականությունը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արդյունքների հասնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։

Անդրադարձել է կատարվել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում