ՎՎարդուհի Հարությունյան

Լեհ-բելառուսական սահման են տեղափոխվել Լեհաստանի ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները

Լեհ-բելառուսական սահման են տեղափոխվել Լեհաստանի ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները

Լեհաստանի մարտական ուղղաթիռների օդաչուները պատրաստ են զենք կիրառել Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մարեկ Սոկոլովսկին ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ խորհրդակցության ժամանակ:

Նա հայտնել է, որ երեկ լեհ-բելառուսական սահմանի շրջան են տեղափոխվել Լեհաստանի ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները։

«Սահմանին վտանգավոր իրադարձության առաջացման դեպքում ուղղաթիռները զինված են, պատրաստ են մարտի»,- ասել է Սոկոլովսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում