Մի ֆոտոյի պատմություն. հանդիպում կուռքի հետ

Մի ֆոտոյի պատմություն. հանդիպում կուռքի հետ

Նյու Յորքի կենտրոնական այգու ամենահայտնի վայրը Ջոն Լենոնի հիշատակին նվիրված հուշասալն է՝ «Հատապտուղների դաշտը»: Այն պատմում է նրա խելագար կյանքի ու մեզ թողած հարյուրավոր երգերի մասին:

Հազարավոր զբոսաշրջիկների նման Նյու Յորք է այցելել եւ սեփական տեսախցիկով հուշարձանը ֆիքսել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Լուսանկարում հանդիպել են Ջոն Լենոնն ու հեղինակի ընկերը՝  թարգմանիչ Սամվել Մկրտչյանը: Հերոսները, իհարկե, բացակայում են: Հանդիպումը, սակայն, լուռ վկա ունի: Սամվել Մկրտչյանի նվիրած գիրքը Գերման Ավագյանը դրեց IMAGINE գրությամբ հուշասալի կողքին ու լուսանկարեց:  Հայտնի հայ թարգմանիչն ամբողջ կյանքում երազել էր հանդիպել աշխարհը հեղափոխած երգչին: Գերման Ավագյանը մասամբ իրականացրեց ընկերոջ վաղեմի ցանկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում