ԷԷլեն Պետրոսյան

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Սարգսյանը 2021-ի վերջից մինչև 2023-ի մարտը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում