ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերարտահանման համար, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարից հունիս հանրապետությունը Ռուսաստան է արտահանել 3700-ից ավելի ավտոմեքենա՝ ավելի քան 52 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Եվրամիությունը, պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում, արգելք է սահմանել Ռուսաստան 1,9 լիտրից ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ու հիբրիդների մատակարարումների հանդեպ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում