ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

Հայաստանը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:
 
Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:
 
Հիշեցնենք, որ ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ ԼՂ-ի 61-ամյա բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում