ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայի հարավում պայթյուններից զգալի վնասների մասին

Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայի հարավում պայթյուններից զգալի վնասների մասին

Առավել զգալի վնասներ են գրանցվել Ուկրաինայի հարավում գիշերը տեղի ունեցած պայթյուններից հետո։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Գիշերն Օդեսայի մարզի Իսմայիլ քաղաքում, որը Դանուբի խոշոր նավահանգիստն է, պայթյուններ են տեղի ունեցել։ Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերն ավելի ուշ հայտնել է, որ տարածաշրջանի արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներում հրդեհներ են բռնկվել: Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Օդեսայի մարզի Իսմայիլ քաղաքում պայթյունների հետևանքով հրդեհվել է նաև նավթաբազան:

Պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիի շրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում