ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել. Միլլեր

ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը լրագրողի հարցին, թե Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելելով տարածաշրջան, ինչ է փոխանցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, պատասխանել է, որ այդ ուղևորության մասին մանրամասներ չի կարող հայտնել: Միաժամանակ խոսնակը կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների  հարցում:

«Բազմիցս հայտարարել ենք, թե հավատում ենք, որ խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել: Դա է պատճառը, որ շարունակում ենք համագործակցել ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ենթակառավարական մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիակատար խաղաղ համաձայնության համար»,- ասել է Միլլերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում