ԼԼիլիթ Ասատրյան

Գտնել այն տեղը, ուր կարելի է ներդնել անհատական ջանք. Հակոբ Արշակյանի կոչը` Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին

Գտնել այն տեղը, ուր կարելի է ներդնել անհատական ջանք. Հակոբ Արշակյանի կոչը` Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին

Օգոստոսի 1-ից Երևանում մեկնարկել է Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովը, որի նպատակն է համախմբել Հայաստանի, Սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացներին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ համաժողովի շրջանակում շուրջ 51 երկրներից Հայաստան են ժամանել 18-35 տարեկան ավելի քան 600 երիտասարդներ:

Համաժողովը հայ երիտասարդներին թույլ կտա բացահայտել ընդհանուր առաջնահերթությունները, ինչպես նաև միասին աշխատել Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:

«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսը կրող Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ համոզմունք հայտնելով, որ եռօրյա քննարկումներն ու միջոցառումներն արդյունավետ կլինեն:

Անդրադառնալով ծառացած մարտահրավերներին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ մարտահրավերներ միշտ եղել են և կլինեն, սակայն առավել կարևոր է այն, թե ինչպես ենք արձագանքում դրանց:

«Ես ցանկանում եմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ վերաբերվենք այդ մարտահրավերները հաղթահարելուն: Համոզված եմ, որ ունեցել եք հնարավորություն այցելել մարզեր և ծանոթանալ մեր երկրի առավելություններին, հաջողություններին, հնարավորություններին, խնդիրներին: Միայն հոգատարությամբ, ջանասիրությամբ և անհատական ջանքերով է հնարավոր, առկա բոլոր հնարավորություններն օգտագործելով, խնդիրները հասցնել հանգուցալուծման: Ցանկանում եմ կոչ անել մեր հարյուրավոր երիտասարդներին, որոնք այցելել են Հայաստան, գտնել այն հնարավորությունը, տեղը, որտեղ կարելի է ներդնել ձեր անհատական ջանքը և պլանավորել դրա իրականացումը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ուժ, եռանդ և կամք մաղթելով բոլորին սիրելի հայրենիքի շենացման գործում:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսվում են պանելային, կլոր-սեղան ձևաչափով ոլորտային քննարկումներ, TEDx ոճի զրույցներ, շնորհանդեսներ, որոնց կմասակցեն պատգամավորներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում