ՎՎարդուհի Հարությունյան

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Բելառուսում տեղակայված ռուսական միջուկային զենքը կիրառելու կարիք չի լինի

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Բելառուսում տեղակայված ռուսական միջուկային զենքը կիրառելու կարիք չի լինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքն ագրեսիվ դրսևորումների զսպման գործոն է, և հույս է հայտնել, որ այն երբեք ստիպված չեն լինի կիրառել։

«Միջուկային զենքն անվտանգություն է։ Ես հույս ունեմ, որ դրա կիրառման կարիքը չի լինի»,- ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզի Բելովեժսկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նշել է, որ չի ցանկանում, որ Բելառուսի ժողովուրդը կռվի։ «Մենք զենք չենք ճոճում, բայց պատրաստվում ենք ցանկացած պահի պաշտպանել երկիրը»,- ասել է Բելառուսի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում