ՄՄարիամ Մխիթարյան

Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից

Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Հոսեյն  Ամիր Աբդոլլահիանի և Ֆեսյալ Միքդադի հանդիպումը, որից հետո կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով, հայտնում է Fars գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից։

«Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը Սիրիայում չի նպաստում այդ երկրում կայունությանն ու անվտանգությանը: Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ Սիրիայում ռազմական ներկայությունը լուծում չէ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել իր ուժերը Արաբական Հանրապետության տարածքից, նախքան նրանց կպարտադրեն դա անել:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հանրապետությունում անօրինական է, քանի որ «Սիրիան դա չի խնդրել» և ուղղված է ահաբեկչական խմբավորումների գործունեությանն աջակցելուն, սիրիական պետության թուլացմանը, խոչընդոտում է «սիրիական խնդրի որևէ լուծման հասնելու հնարավորությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում