ԼԼիլիթ Սեդրակյան

ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի

ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի

ԼՂ Ազգային ժողովը տարածել  է ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը, որում  նշվում է, որ վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի:

 
«Սիրելի´ հայրենակիցներ
 

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

 

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

 

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

 

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:

 
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար երկօրյա ժամկետ սահմանելու օրինագիծը: Այն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում