Եվրախորհրդարանի պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը ԼՂ

Եվրախորհրդարանի պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը ԼՂ

Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասը լուրջ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը։

«Առաջնահերթություն տալով տուժած բնակչության բարեկեցությանը՝ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման ու բաշխման հնարավորություն կտա: Եվրոպական Միության և նրա անդամ երկրների համար հրամայական է ակտիվորեն աջակցել տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում»,- ասել է Լուկաս Ֆուռլասը Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ ի պաշտոնե խոսում է իր տասնյակ գործընկերների անունից և նրանց հաստատակամ զորակցությունը փոխանցում ծանր պայմաններում գտնվող Լեռնային Ղարաբաղի հայությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում