ՀՀայկ Նավասարդյան

Զինվորական դատախազը ծանոթացել է ՊՆ ուսումնական զորամասի շենքային պայմաններին, մատակարարվող սննդի որակին

Զինվորական դատախազը ծանոթացել է ՊՆ ուսումնական զորամասի շենքային պայմաններին, մատակարարվող սննդի որակին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական զորամաս:

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից՝ զինվորական դատախազը ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչութան պետ, գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և ուսումնական պարապմունքների գործընթացին, մատակարարվող սննդի որակին, առանձնազրուց ունեցել նորակոչիկների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: Գրիգոր Էլիզբարյանը խնդիրների լուծման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ամենօրյա հսկողության ներքո:

Շրջայցի ընթացքում հանրապետության զինվորական դատախազին ներկայացվել են նաև Զորամասի կառուցվածքը, գործառույթներն ու զինծառայողների ուսումնական գործընթացին և ծառայությանը վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում