Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում