ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան

ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը:

«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը. Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական կարևորություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր Կոռնիձոր գյուղի սահմանային հատված են ուղևորվել երկու տասնյակ մեքենաներ՝ 400 տոննա հումանիտար բեռով։ Մեքենաներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ դիմել են ՌԴ խաղաղապահներին`  հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու խնդրով, սպասում են արձագանքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում