ԼԼուսինե Մուրադյան

Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Ֆինանսների նախարարն ընդունել է  Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ մշտական ներկայացուցչին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռաիսիին մեր երկրում արդյունավետ աշխատանքի և սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

 

Շնորհավորելով Ումանգ Ռավաթին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վահե Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կշարունակվի նույնքան արդյունավետ կերպով:

 

Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել ավանդույթ դարձած արդյունավետ համագործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում