ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինյանը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին

Փաշինյանը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՌԴ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ հարցին: Մոսկվան պնդել էր, որ Հայաստանի՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ էապես փոխվել են հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը և խաղաղապահների հետ կապված իրավիճակը:

Վարչապետը հիշատակել է տարբեր տարիների հայտարարություններ, որոնցում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք պետությունները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, ճանաչել են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դաժան իրադարձություններից հետո մենք մեզ հարց ենք տվել՝ եթե միջազգային հանրության դիրքորոշումն այդպիսին է, ինչպե՞ս ենք դրա դեմ կռիվ տալու: Հայաստանը ԼՂ-ի հարցում առաջին իսկ օրից՝ Լիսաբոնի գագաթնաժողովից, վարել է ֆեյք քաղաքականություն. այն նպատակները, որոնք հայտարարված են եղել, հենց առաջին օրից եղել են անհասանելի՝ հայտարարել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում