Միլլերն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները

Միլլերն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները

ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ Քուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Քուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ այդ երկրի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշել է Միլերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում