Իսրայելում ցուցարարները շարժվում են Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի

Իսրայելում ցուցարարները շարժվում են Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի

Այսօր առավոտից հազարավոր իսրայելցիներ շարունակում են իրենց երթը Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական համակարգի բարեփոխումների կառավարության ծրագրերի դեմ բողոքի։

Ցուցարարները վստահ են, որ բարեփոխումների արդյունքում կթուլանա երկրի ժողովրդավարական կառուցվածքը:

Ակցիայի մասնակիցները կաթվածահար են արել Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղու երթևեկությունը: Ցուցարարների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։ Նրանք նպատակ ունեն հասնել Իսրայելի խորհրդարան՝ շարունակելով անհնազանդության ակցիաները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում