ԳԳոհար Սարգսյան

Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին

Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ  Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան՝ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում