ԼԼուսինե Մուրադյան

Ավանդական գյուղատնտեսությունը՝ անկում, իսկ ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում

Ավանդական գյուղատնտեսությունը՝ անկում, իսկ ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության՝ հուլիսի 20-ի նիստին տեղեկացրեց, որ շուրջ 50 միջոցառումով նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արտադրողականությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները և այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրին, արձագանքեց․ «Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր աճերն առնվազն տպավորիչ չեն, մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում:

Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ 2 զուգահեռ պրոցես նկարագրել. մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում, այդ թվում՝ Կառավարության ծրագրերով»:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետք է ջանքերը կենտրոնացնել գյուղատնտեսության ոլորտում և առաջնահերթություններ սահմանել:

«1. Ջուրը ավելի շատ Երկիր մոլորակի վրա չի լինելու, ներառյալ՝ ՀՀ-ում: Դա նշանակում է, որ մենք ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների. տարբերակ չկա: Ճանապարհ փակենք, հեղափոխություն անենք, ինչ էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու: Դա այն դեպքն է, որ Կառավարության որոշմամբ չենք կարող այս հարցը լուծել, նույնիսկ ՄԱԿ-ի որոշմամբ չենք կարող հարցը լուծել առնվազն կարճաժամկետ հատվածում:

2. Ցածր կաթնատվությամբ խոշոր եղջերավոր անասունի ֆերմաները կամ գլխաքանակը չեն կարող շահութաբեր կամ եկամտաբեր լինել: Պետք չէ ակնկալել, որ բիզնեսը, մասնավոր հատվածը որևէ ապրանք կգնի այդ ապրանքի արժեքից, գնից ավելի թանկ գնով»,- ասաց նա և հավելեց, որ որակի հաշվին է գինը պետք բարձրացնել, ոչ թե Կառավարության որոշումների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում