Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը բխում է նաև Թուրքիայի շահերից․ Զախարովա

Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը բխում է նաև Թուրքիայի շահերից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է 2025 թվականին Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս գալու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսասկան խաղաղապահ զորախումբը։ Հենց այդ փաստաթղթում են նշված ինչպես զորախմբի տեղակայման ժամկետները, այնպես էլ դրա՝ ևս հինգ տարով հնարավոր երկարաձգման պայմանները»,- ասել է Զախարովան, հավելել՝ ներկայիս լարվածության պայմաններում խաղաղապահների գործունեության պահանջարկը է՛լ ավելի մեծ է։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը բխում է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այդպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից։

«Մենք ընդգծում ենք թուրքական կողմի հետ գործակցությունը Աղդամի Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում»,- եզրափակել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում