ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին ՄԱԿ-ին և Թուրքիային առաջարկել է շարունակել հացահատիկի մատակարարումն առանց Ռուսաստանի մասնակցության

Զելենսկին ՄԱԿ-ին և Թուրքիային առաջարկել է շարունակել հացահատիկի մատակարարումն առանց Ռուսաստանի մասնակցության

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրահանգել է «ազդակներ» ուղարկել ՄԱԿ-ի և Թուրքիայի ղեկավարությանն իրենց մտադրության մասին՝ շարունակելու հացահատիկի մատակարարումները՝ որպես սևծովյան գործարքի մաս: Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտարարեց գործարքից դուրս գալու մասին:

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այժմ Ուկրաինայի իշխանությունները սպասում են ՄԱԿ-ի և Թուրքիայի պաշտոնական պատասխանին, թե արդյոք պատրաստ են մասնակցել հացահատիկի գործարքին։

Զելենսկին հիշեցրել է, որ ի սկզբանե եղել է երկու համաձայնագիր՝ մեկը Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի, իսկ մյուսը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ դադարեցնելով հացահատիկի գործարքը, Ռուսաստանը, փաստորեն, չեղարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածությունները:

Կրեմլն արձագանքել է այդ մտադրությանը: «Առանց Ռուսաստանի մասնակցության հացահատիկի գործարքը շարունակելու փորձերը կհանգեցնեն ռիսկերի»,- զգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում