Լավրովն ու Ֆիդանը քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ որպես Սևծովյան նախաձեռնության այլընտրանք՝ նախարարները դիտարկել են առավել կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարման այլ տարբերակներ, «որոնք կախված չեն Կիևի և նրա արևմտյան հովանավորների դիվերսիոն գործողություններից»:

Նշվում է, որ Լավրովը թուրք գործընկերոջը ներկայացրել է գործարքի դադարեցման պատճառները, որոնց թվում նշվել են ռուսական բանկային վճարումների, ապահովագրության և տրանսպորտային լոգիստիկայի արգելափակման շարունակումը, արտասահմանյան ակտիվների և ռուսական գյուղմթերքի ու պարարտանյութերի մատակարարումների սառեցումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում