Կապանում նորակոչիկները երդում են տվել Գարեգին Նժդեհի մասունքներն ամփոփող հուշակոթողի մոտ

Կապանում նորակոչիկները երդում են տվել Գարեգին Նժդեհի մասունքներն ամփոփող հուշակոթողի մոտ

Կապանում 4 տասնյակից ավելի նորակոչիկներ զինվորական երդում են տվել Գարեգին Նժդեհի մասունքներն ամփոփող հուշակոթողի մոտ:

Զինվորական երդման արարողությանը մասնակցելու համար, չնայած տեղացող առատ ձյանը, հանրապետության տարբեր մարզերից Կապան են հասել նորակոչիկների հարազատները:

Կապանի N զորամասի հրամանատար Կարեն Սեբոյանը նորակոչիկներին հիշեցրել է, որ ծառայում են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասում եւ պետք է շարունակեն հաստատված ավանդույթները։

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում