ՄՄարիա Գաբրիելյան

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 17-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով երկկողմ բարձրաստիճան այցերը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Քննարկվել է հարաբերությունների հետևողական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հատուկ կարևորվել է քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ոլորտներում փոխգործակցությունը:

Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

Մաթիաս Լյութենբերգին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում