ԼԼուսինե Մուրադյան

Գրիգոր Մինասյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում լեհական փորձն ուսումնասիրելու հարցը

Գրիգոր Մինասյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում լեհական փորձն ուսումնասիրելու հարցը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և բարձր գնահատել հայ-լեհական համատեղ համագործակցությունը:
 
Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեհաստանի արդարադատության նախարարությունը նույնպես ոլորտի բարեփոխումների շեմին է և պատրաստակամ է աջակցելու նախարարությանը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար:
 
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են պրոբացիայի ոլորտում բարեփոխումները շարունակելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ լեհական մասնավոր ընկերությունների հետ ունեցած համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում ներկայումս Հայաստանի դատական համակարգը կարողանում է կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները:
 
Նախարարը կարևորել է Հակակոռուպցիոն եռաստիճան դատարանի գործունեությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցություն սկսելու և լեհական փորձի ուսումնասիրման հարցերը:
 
Նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, ընդգծել է միջազգային կառույցների՝ Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ու ԳՐԵԿՈ-ի հետ իրականացվող համատեղ աշխատանքները, որի արդյունքում Հայաստանը 2023 թվականին դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:
 
Նախարարն ու դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում