ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը հավանական է համարել հայելային պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի կասետային արկերի կիրառմանը

Պուտինը հավանական է համարել հայելային պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի կասետային արկերի կիրառմանը

Ռուսաստանը կարող է պատասխանել Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքի օգտագործմանը, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին՝ առաջին անգամ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ նման արկերի առաքումը Կիև։

«Նրանք դա անում են այն պատճառով, որ զինամթերքի պակաս ունեն»,- ասել է Պուտինը և նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը օրական ծախսում են 5-6 հազար 155 մմ տրամաչափի արկ, մինչդեռ ԱՄՆ-ն ամսական արտադրում է ընդամենը 15 հազար։ Եվրոպայում նույնպես սպառվում է զինամթերքը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը «տարբեր տեսակի կասետային զինամթերքի բավարար պաշար ունի», սակայն մինչ օրս չի կիրառել դրանք, թեև «որոշակի ժամանակահատվածում» նույնպես արկերի պակաս է ունեցել:

«Իհարկե, եթե կասետային զինամթերք կիրառվի մեր դեմ, մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմել հայելային գործողությունների»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում