Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։

Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցով Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը և հացահատիկային գործարքը: Նախագահները պայմանավորվել են Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնել երկկողմ և միջազգային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակման համար:

Պուտինը հայտարարել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման համար Ռուսաստանի պայմանները չեն կատարվել:

Ռամաֆոսան էլ Պուտինին ներկայացրել է Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում