ԼԼիլիթ Ասատրյան

Միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է. վարչապետի խոսնակ

Միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է. վարչապետի խոսնակ

Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: Անդրադառնալով Ստեփանակերտում մեկնարկած անժամկետ շարժմանը՝ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նազելի Բաղդասարյանն ընդգծել է՝ Հայաստանի կառավարությունը ևս ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

«Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին: Հայաստանի կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է»,- շեշտել է Բաղդասարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում