ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի` նրանց կտրելով ամբողջ աշխարհից. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի` նրանց կտրելով ամբողջ աշխարհից. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը` գրել է.

«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում` հին ընտանեկան տեսանյութ տարածելով և փորձելով կոծկել իր երկրի և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը: Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և այդ մարդկանց սովամահ անելով: Հենց սա էլ փորձում է թաքցնել Հաջիևն իր սուտ հայտարարությամբ:

ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս հանցանքի համար»:

Նշենք, որ Հաջիևը պնդել է, թե Լաչինի միջանցքը բաց է, իսկ անցակետը կապ չունի ողբերգության հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում