Ուկրաինան անվտանգության ապահովման իրավունք ունի, սակայն այն չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությունը․ Պուտին

Ուկրաինան անվտանգության ապահովման իրավունք ունի, սակայն այն չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությունը․ Պուտին

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը սպառնալիք կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելել՝ դա չի բարձրացնի նաև Ուկրաինայի անվտանգությունը։

Կրեմլի ղեկավարը շեշտել է. «Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի հնարավոր անդամակցության հարցը եղել է հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը»։

Պուտինը զգուշացրել է․ Ուկրաինային արևմտյան սպառազինությունների նոր մատակարարումները միայն ավելի կխորացնեն հակամարտությունը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինան անվտանգության ապահովման իրավունք ունի, սակայն այն չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությունը։ Պուտինը նաև հայտարարել է՝ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում