Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հասանովի խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերության բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։
Կողմերն ընդգծել են ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության ոլորտում կապերի ընդլայնման կարևորությունը։










