ԼԼիլիթ Ասատրյան

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պաշտոնյան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պաշտոնյան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ: Այդ մասին ասված է Արմեն Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:

 

Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում