«Ազովի» հրամանատարներին վերադարձրել եմ Ուկրաինային, քանի որ այդ մասին խնդրել է Զելենսկին․ Էրդողան

«Ազովի» հրամանատարներին վերադարձրել եմ Ուկրաինային, քանի որ այդ մասին խնդրել է Զելենսկին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն տուժել «Ազով» գնդի նախկին հրամանատարներին Ուկրաինային հանձնելու պատճառով:

«Սկզբում Ռուսաստանը վրդովվեց, իսկ հետո դա վերածվեց դրական իրողության»,- նշել է Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը, որ «Ազովի» նախկին հրամանատարները պետք է մնան Թուրքիայում, ձեռք է բերվել երկկողմ հիմունքներով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, իսկ Թուրքիան նրանց միայն ապաստան է տրամադրել։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ նա «Ազովի» նախկին հրամանատարներին վերադարձնել է Կիևին միայն այն պատճառով, որ այդ մասին խնդրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում