ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանում երկրի համար անարդյունք են համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, գրում է Взгляд թերթը: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում առաջընթաց չկա:

«Ինչպես երեկ ոչ ոք չգիտեր, թե երբ են Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, այդպես էլ այսօր՝ ամփոփիչ կոմյունիկեից հետո»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ «ՆԱՏՕ-ն պրագմատիկ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ»:

Վիլնյուսում Վրաստանին կարևոր գործընկեր են անվանել և հաստատել, որ երկիրը դաշինքի անդամ կդառնա «գործողությունների ծրագրի» իրականացումից հետո, որը Թբիլիսին դեռ չի ստացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում