ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը կարող է պարտավորեցնել Թուրքիային չօգտագործել F-16 կործանիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ. Politico

ԱՄՆ-ը կարող է պարտավորեցնել Թուրքիային չօգտագործել F-16 կործանիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ. Politico

Ամերիկյան կողմը կարող է համաձայնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառելուն, եթե Անկարան ստանձնի այդ ինքնաթիռների օգտագործման պարտավորությունները։ Այդ մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը ցանկանում է սահմանափակումներ մտցնել մարտական ​​ինքնաթիռների օգտագործման հարցում։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի կարող ինքնաթիռները վաճառել առանց այն հանրապետականների և դեմոկրատների աջակցության, որոնք նախկինում դեմ են եղել F-16-երի հանձնմանն Թուրքիային։ Մտահոգիչ հարցերից մեկն այն է, թե Անկարան ինչպես է օգտագործելու ԱՄՆ-ի տրամադրած կործանիչները:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Անկարայից պետք է պահանջել F-16-երը չօգտագործել ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգրեսի հետ խորհրդակցություններից հետո Բայդենը կխթանի Թուրքիային F-16-եր փոխանցելու գաղափարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում