ՄՄարիամ Մխիթարյան

Քիսինջերը հաստատել է ԱՄՆ-ի բանավոր խոստումը Գորբաչովին՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք

Քիսինջերը հաստատել է ԱՄՆ-ի բանավոր խոստումը Գորբաչովին՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովին խոստացել է չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք, բայց՝ միայն բանավոր։

Քաղաքական գործչի խոսքով՝ գրավոր համաձայնագրերում ամրագրված ոչ մի պաշտոնական պարտավորություն չի եղել, դա պետքարտուղարության այն ժամանակվա ղեկավար Ջեյմս Բեյքերի անձնական խոստումն էր։

«Ես գիտեմ, որ դա ճիշտ է, բայց երբեք գրավոր չի արձանագրվել: Այնպես որ, մենք ճիշտ ենք ասում, որ պաշտոնական ոչ մի պարտավորություն չի եղել»,- ասել է Քիսինջերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել էր, որ եվրոպական երկրները դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հակառակորդները բացատրել են, որ այդ «հարցը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում