ԼԼիլիթ Ասատրյան

ՔՊ-ն մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի. պատրաստ է դիտարկել ընդդիմության այլ անդամի թեկնածությունը

ՔՊ-ն մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի. պատրաստ է դիտարկել ընդդիմության այլ անդամի թեկնածությունը

Այսօր Ազգային ժողովի որոշմամբ դադարեցվեցին մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները։

 

«Այս որոշման ընդունմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ ունի հետագայում ընդդիմության կազմից ընտրելու հանձնաժողովի այնպիսի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ միաժամանակ մասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին։

 

Ըստ այդմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջադրելու թեկնածու Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար և պատրաստ է դիտարկել ընդդիմության կողմից այդ պաշտոնում առաջադրված այլ անդամի թեկնածությունը»,- ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ֆեյսբուքի էջում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում