ԼԼուսինե Մուրադյան

Գործադիրն առաջարկում է օրենքից հանել զբաղվածության կարգավորման ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները. մանրամասներ

Գործադիրն առաջարկում է օրենքից հանել զբաղվածության կարգավորման ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները. մանրամասներ

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հուլիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ առաջարկվում է օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները, այդ թվում՝ համաձայնեցման կոմիտեների գործունեությունը սահմանող դրույթները: Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Դրանցից մեկով առաջարկվում է նախագիծը լրացնել նոր՝ ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով: Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Զբաղվածության մասին» օրենքից հանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող դրույթները և կարգավորումները եւ, հետևաբար, համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները նախ դրական են գնահատել Կառավարության առաջարկները, ապա դրական եզրակացություն տվել արդեն լրամշակված օրենսդրական փաթեթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում