ԼԼիլիթ Ասատրյան

Գազամատակարարման ընդհատմամբ պայմանավորված ԼՂ-ում հուլիսի 10-ից գործելու է այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը

Գազամատակարարման ընդհատմամբ պայմանավորված ԼՂ-ում հուլիսի 10-ից գործելու է այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը

Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին:

 
«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում ենք առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:
 
 
Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից (հուլիսի 10-ից) է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ:

 

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում