ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների փոխանակման շուրջ․ Սալիվան

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների փոխանակման շուրջ․ Սալիվան

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների, այդ թվում՝ The Wall Street Journal թերթի լրագրող Էվան Գերշկովիչի փոխանակման շուրջ։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն դեռ չեն հանգեցրել խնդրի լուծման հստակ մեխանիզմի։

Սալիվանը կոչ է արել զգուշություն ցուցաբերել այդ հարցի քննարկման ժամանակ՝ «կեղծ հույսեր չարթնացնելու համար»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցով։ Նա, սակայն, չէր մանրամասնել առաջիկայում նրանց փոխանակման հնարավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում