Ուկրաինայում հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին

Ուկրաինայում հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին

Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին՝ հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նա տեղեկացրել է, որ հարվածների հերևանքով ավերվել է գյուղատնտեսական ձեռնարկություն, հրդեհներ են բռնկվել, կրակն ընդգրկել է 360 քմ տարածք, վիրավորվել է մեկ մարդ, նրա վիճակը միջին ծանրության է։

Նշվում է, որ ոչնչացվել է նաև մի քանի պահեստ, վնասվել են սարքավորումներ և 7 ավտոմեքենա: Մեկ անգար ամբողջությամբ ոչնչացվել է, մյուսը՝ մասամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում